Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսը շնորհակալություն է հայտնել Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունին Միացյալ Նահանգների եւ ԿԺԴՀ ղեկավարների գագաթաժողովը քաղաք-պետության տարածքում անցկացնելու առաջարկի համար: Այս մասին շաբաթ ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դեւիսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մաթիսը եւ Լի Սյան Լուն հանդիպում են ունեցել Սինգապուրում ընթացող Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության հարցերով «Շանգրի-լա երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Սինգապուրին ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթաժողովը իր տարածքում անցկացնելու առաջարկի համար», - հայտարարել է Դեւիսը:

Նա նշել է, որ Պենտագոնի ղեկավարը վարչապետի հետ զրույցում ընդգծել է, որ ԱՄՆ-ն Սինգապուրին դիտում է որպես ռազմավարական գործընկեր:

«Նրանք կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վերաբերյալ, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները», - շարունակել է Դեւիսը:

Ինչ վերաբերում է Հարավչինական ծովում տարածքային վեճերին Մաթիսը եւ Լի Սյան Լուն հաստատել են միջազգային իրավունքի համաձայն դրանց խաղաղ կարգավորման կարեւորությունը: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին այն փաստի համար, որ Սինգապուրը թույլ է տալիս ԱՄՆ նավատորմի նավերին մուտք գործել իր նավահանգիստ, իսկ Լի Սյան Լուն նշել է տարածաշրջանում ԱՄՆ-ի դրական դերը».