Այս տարվա հունիսի 1-ից Եվրամիության հետ համաձայնագիրն արդեն 80 տոկոսով պատրաստ է իրականացմանը: Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ԱԳՆ  մամուլի քարտուղար  Տիգրան Բալայանը:

Ըստ որում՝ նա հիշեցրեց, որ Երեւանի ու Բրյուսելի պայմանավորվածության համաձայն՝ Ընդլայնված եւ համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել հունիսի 1-ին, որ չսպասեն ԵՄ անդամ բոլոր 28 երկրների վավերացմանը:

Բալայանն ընդգծեց, որ առայժմ ուժի մեջ չեն մտնի համաձայնագրի միայն այն կետերը, որոնք վերաբերում են տնտեսական հարաբերություններին, եւ որոնք ԵՄ անդամ երկրները պետք է առանձին քննարկեն:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում: