ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար  Արթուր Գրիգորյանը  հունիսի 5-ին  ընդունել է  Հայաստանում Ասիական Զարգացման Բանկի երեւանյան գրասենյակի  տնօրեն Շեյն Ռոզենթալին:

Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը եւ հետագա փոխգործակցության հնարավորությունները։

Արթուր Գրիգորյանը  կարեւորել է ԱԶԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը  բարեփոխումների իրականացման ուղղությամբ եւ համոզմունք հայտնել, որ  տարեցտարի կխորանան  էներգետիկայի բնագավառում առկա հարաբերությունները, կընդլայնվեն  փոխգործակցության ոլորտները:

Զրուցակիցներն անդրադարձել են ԱԶԲ-ի օժանդակությամբ  իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» լայնամասշտաբ վերակառուցմանը եւ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման արդյունավետության բարձրացմանը, տեխնիկական վերազինմանը:

Շեյն Ռոզենթալին  փոխանցել է Ասիական զարգացման բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսության եւ էներգետիկայի բնագավառի զարգացման ծրագրերին։