Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է խորհրդարանական ընտրություններում վտանգավոր խախտումների մասին, փոխանցում է Reuters-ը։

Նա նշել է, որ խորհուրդ է տալիս ձայների մասնակի հաշվարկ իրականացնել և զգուշացրել է, որ Իրաքի ընտրական հանձնաժողովի որոշ անդամներին կարգելվի արտասահման մեկնել առանց իր թույլտվության:

Հիշեցնենք, որ շիա հոգևորական Մուկտադ աս Սադրի գլխավորած «Սաիրուն» դաշինքը խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է 1-ին տեղը։