Սանկտ-Պետերբուրգում ձերբակալել են օրենքով գող Ալեքսանդր Սեւերովին, ով հայտնի է «Սեւեր» մականունով:
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ռուսական իրավապահ մարմիններում, ձերբակալությունը տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգի Մոսկովսկայա կայարանում՝ հունվարի 22-ին: Նրա մոտից հայտնաբերել են երկու ներարկիչ՝ պատրաստի թմրանյութով եւ 2 գրամ հերոին:
Սեւերովն ութ անգամ դատված է եղել եւ ճաղերի հետեւում է անցկացրել 20 տարի՝ խուլիգանության, կողոպուտի, ավազակության, զենք պահելու եւ թմրանյութերի համար:
Նրա մասին է գրվել «ռուսական շանսոնի» ամենահայտնի երգերից մեկը՝ «Վադիմիրսկի ցենտրալը»:





























