Գազի գնի կամայական բարձրացումը, առանց սպառողի վճարունակությունը հաշվի առնելու, կարող է բերել գազի սպառման ծավալների կրճատման, ինչը կբերի գազի գնի նոր բարձրացումների։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր տնտեսագետ Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց, որ սա մեծ հարված է հասցնելու տնտեսության թե արտադրական, թե սպառման եւ թե ծառայությունների ոլորտին։  

Վարդան Բոստանջյանն էլ ասաց, որ պետությունը պետք է իրականացնի զսպումների մեխանիզմ, որպեսզի գնաճ տեղի չունենա հատկապես այնպիսի ապրանքատեսակների կամ ծառայությունների մատուցման գծով, որոնցից օգտվում են լայն զանգվածները:

Ի դեպ, Արծվիկ Մինասյանը նաեւ հիշեցրեց, որ առաջարկել են ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կներկայացնի գազի գնի զսպման կոնկրետ առաջարկներ։