Ադրբեջանի իշխանությունները 2017-ին բանակցային գործընթացը հերթագայեինց շփման գծում լարվածության աճով, ինչն արվել էր նաեւ նախկինում: Այս մասին հունիսի 11-ին Երեւանում կայացած «Կովկաս-2017» թեմայով գիտաժողովին հայտարարեց քաղաքագետ, միջազգային հարցերով Ռուսաստանի խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Նրա խոսքով՝ 2017 թվականին, չնայած ակնկալիքներին եւ բազմաթիվ հայտարարություններին, 2016 թվականի ապրիլյան սրման կրկնություն տեղի չունեցավ, սակայն լարվածությունը շփման գծում պահպանվեց: «Պարբերաբար լուրջ միջադեպեր էին տեղի ունենում, ինչպես, օրինակ՝ փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը, մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը, հոկտեմբերի 19-ին եւ այլն: Սա, իր հերթին, թույլ է տալիս ասել, որ Ադրբեջանը նախկինի պես հերթագայեց բանակցային գործընթացը լարվածության սրմամբ ճակատային գծում»,- պարզաբանեց Մարկեդոնովը:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ 2017 թվականի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը նույնպես փոփոխությունների չի ենթարկվել: Այդպես, համանախագահները շարունակում էին այցելել Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ: Սակայն անցյալ տարի, ինչպես նշեց փորձագետը, եղել են նաեւ հակամարտության կողմերին ուղղված հստակ կոչեր: Մասնավորապես, հունիսին տարածաշրջան կատարած այցի ընթացքում համանախագահները դիմեցին կոնկրետ Ադրբեջանին՝ կոչ անելով խուսափել իրավիճակի լարվածության սրումից: