Աշխատանքային այցով Ռուսաստան է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքը:
Ալիեւը Մոսկվա է ժամանել հունիսի 12-ի երեկոյան: Այցի շրջանակներում նախատեսվում է նրա մասնակցությունը Աշխարհի գավաթի բացմանը եւ հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:





























