Կամբոջայի արքայազն Նորոդոմ Ռանարիտը ու նրա կինը՝ Օուք Պհալլան, կիրակի վնասվածքներ են ստացել վթարի հետեւանքով, որը տեղի է ունեցել երկրի հարավ- արեւմուտքում։ ՏԱՍՍ-ը հայտնում է այդ մասին՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։

Ամուսինների ավտոմեքենան բախվել է հանդիպակաց շարժվող մեքենային, արքայազն ու նրա կինը հոսպիտալացվել են, այդ մասին գործակալությանը հայտնել է տեղի ոստիկանությունը։ Նորոդոմ Ռանարիտը ստացել է ոտքի ու գլխի թեթեւ վնասվածքներ, իսկ նրա կինն ավելի լուրջ վնասվածքներ է ստացել ։