Ջրի սակագների փոփոխություն 2011 թ. չի նախատեսվում։ Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին հրավիրած ասուլիսում ասել է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը։ Ընդ որում՝ անփոփոխ կմնան ինչպես ոռոգման, այնպես էլ խմելու ջրի սակագները։

Հիշեցնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 1 խմ ոռոգման ջրի սակագին է սահմանել 11 դրամը։ Մայրաքաղաքում խմելու ջրի 1 խմ-ի սակագինը 181 դրամ է, մարզերում՝ 80 դրամ։