Ստավրոպոլում տեղի է ունեցել քրեական հեղինակություն, «Խան» մականունով Վլադիմիր Սլիզաեւի եւ եւս յոթ մարդու հուղարկավորությունը: Նրանք սպանվել էին անցած ուրբաթ՝ «Խանի» առանձնատանը:
«Խանի» տան մոտ են հավաքվել Ռուսաստանի հարավի քրեական աշխարհի բոլոր ներկայացուցիչները՝ հյուրեր Երեւանից, Վլադիկավկազից, անգամ Մոսկվայից:
Քաղաքի հեղինակավոր շրջանում գտնվող Օսիպենկո շրջանը բառացիորեն թաղվել է ծաղիկների եւ պսակների մեջ:
Տեղացի մի պաշտոնաթող ոստիկան «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել է, որ այժմ տարածաշրջան են շտապում կովկասյան խմբավորումները, որոնց «Խանը» նախկինում պահում էր հեռավորության վրա: Նրա մահից հետո կովկասցիները ցանկանում են իրենց ձեռքը վերցնել ամեն ինչ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա մի քանի տարի առաջ հեռացել է քրեական գործերից, թեեւ մի քանի միլիոնի հասնող պարտքեր ուներ:
Վլադիմիր Սլիզաեւն ու նրա մտերիմները սպանվել էին հունվարի 21-ին: Կենդանի էին մնացել 2 երեխաներ՝ թոռն ու նորածին դուստրը:
Լուսանկարը՝ www.newsru.com





























