Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ստիպված կլինի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վճարել 10 հազար լիրա (10 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում՝ անձնական վիրավորանք հասցնելու համար։
Դատական նիստին մասնակցել են Էրդողանի եւ Քըլըչդարօղլուի փաստաբանները։ Ընդդիմադիր գործչի փաստաբանները պահանջել են չբավարարել վարչապետի հայցը՝ պատճառաբանելով, որ Քըլըչդարօղլուի խոսքերը քաղաքական քննադատություն են պարունակել։
Դատարանը մի դատական նիստի ընթացքում Էրդողանի կողմից ներկայացրած երկու հայց է բավարարել՝ ընդհանուր 10 հազար լիրա փոխհատուցում պարտադրելով Քեմալ Քըլըչդարօղլուին։




























