Ուկրաինան եւ Թուրքիան հունվարի 25-ին պայմանավորվել են բանակցություններ սկսել երկու երկրների մեջ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի շուրջ: Այս մասին Կիեւում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմը», Յանուկովիչը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել 2 երկրների միջեւ վիզային ռեժիմը հանելու գործընթացը:
«Այսպիսով, մենք կշարունակենք աշխատել ընդլայնել այն երկրների շրջանակը, որտեղ Ուկրաինայի եւ Թուրքիայի քաղաքացիները կկարողանան այցելել առանց վիզայի»,- ասել է Յանուկովիչը:





























