Միացյալ Նահանգներում քրեական գործ են հարուցել 50-ամյա իրաքցու նկատմամբ, ով սպանել էր իր դստերը: Նա իր արարքը պատճառաբանել է այն հանգամանքով, որ աղջիկն «արեմտյան» կենսակերպ էր վարում:

Ֆալեհ Հասան Ալմալեքին աղջկան տեսել է նրա ապագա սկեսուրի հետ, ինչից հետո միացրել է իր Ջիփն ու արագության տակ վրաերթի ենթարկել կանանց: 13 օր անց 20-ամյա աղջիկը մահացել է:

Պարզվել է, որ 3 տարի առաջ ընտանիքում լուրջ բախում է եղել: Հայրը ցանկացել է դստերը կնության տալ իրաքցու, ում անձամբ էր ընտրել, սակայն աղջիկը հրաժարվել էր եւ հեռացել տնից: Ավելի ուշ նա սկսել էր հանդիպել այլ տղայի հետ եւ տեղափոխվել էր նրա տուն:

Մահմեդականի կարծիքով, դուստրը խայտառակել էր իր ընտանիքը: Իսկ փաստաբանը պատրաստվում է համոզել դատարանին, որ աղջկա մահը պատահականություն է:

Պարզվել է, որ Ալմալեքին ԱՄՆ է տեղափոխվել 90-ականներին Իրաք՝ ներխուժած ամերիկյան զորքերի օգնությամբ: