Ինդոնեզիայի ազգային որոնողա-փրկարարական գործակալությունից հայտնել են Սումատրա կղզու Տոբա լճում լաստանավի խորտակվելուց հետո 180 մարդու անհետ կորելու մասին, փոխանցում է Reuters-ը:

Լաստանավը խորտակվել է հունիսի 19-ին Հյուսիսային Սումատրա նահանգում:

Գործակալությունից նշել են, որ հաստատվել է 2 մարդու մահը, եւս 18-ին հաջողվել է փրկվել:

«Ներկայումս մենք որոնում ենք 180 մարդու»,- հայտարարել են գործակալությունից:

Հստակեցվել է նաեւ, որ նավը տուրիստական չէր: