Ֆրանսիան ԵՄ-ի շրջանակներից դուրս այլ երկրների, այդ թվում Բրիտանիայի հետ սկսել է զինված ուժերի ձեւավորումը, քանի որ Փարիզը փորձում է Բրեքսիտից հետո Լոնդոնին պահել եվրոպական պաշտպանական ոլորտում, հաղորդում է Reuters-ը:
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին հանդիսավոր արարողություն է անցկացրել Լյուքսեմբուրգում, որտեղ Գերմանիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Էստոնիան, Նիդերլանդները, Իսպանիան եւ Պորտուգալիան ստորագրել են մտադրությունների նամակ: «Մեր համոզմունքն այն է, որ եվրոպացիները պետք է ուժեղ լինեն, կարողանան պաշտպանել իրենց եւ մեր ինքնիշխանությունը», - արարողությունից հետո լրագրողներին ասել է Պարլին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է այս որոշումը՝ ասելով, որ դա կօգնի արդիականացնել եվրոպական զինված ուժերը եւ արագացնել նրանց մոբիլիզացումը: «Կարծում եմ, որ դա կարող է ուժեղացնել ուժերի պատրաստվածությունը, քանի որ մեզ բարձր պատրաստվածություն է պետք», - լրագրողներին ասել է Ստոլտենբերգը:





























