Harley-Davidson Inc-ը Եվրոպա արտահանման համար նախատեսված մոտոցիկլների արտադրությունը տեղափոխում է իր միջազգային օբյեկտներ: Ընկերությունում կարծում են, որ ԵՄ-ին պատասխան մաքսատուրքերը տարեկան 90-ից մինչեւ 100 մլն դոլար կարժենան, հաղորդում է Reuters-ը:

Արտադրության տեղախությունը պողպատի եւ ալյումինի ներկրման համարմաքսատուրքեր սահմանելու մասին ԱՄՆ վարչակազմի որոշման չնախատեսված հետեւանքն է: Ի պատասխան, հունիսի 22-ից Եվրամիությունը սկսեց մի շարք ամերիկյան ապրանքների, այդ թվում խոշոր մոտոցիկլների համար 25 տոկոսի չափով  մաքսատուրքեր գանձել:

Արդյունքում, ընկերությունը նշել է, որ այս միջոցները կհանգեցնեն մեկ միջին մոտոցիկլի գնի բարձրացմանը` 2,200 դոլարով:

ԱՄՆ-ում պահանջարկի անկումը հաղթահարելու նպատակով, Harley-ին ձգտում է արտասահմանում իր մոտոցիկլետների վաճառքը ընդհանուր տարեկան ծավալում մինչեւ 50 տոկոսի ավելացնել: