WhatsApp-ի մասնագետները մեսենջերի նոր բետա տարբերակ են ստեղծել՝ 2.18.195 համարով, որը թույլ է տալիս օգտատերերին թաքցնել մեդիաֆայլերը, որպեսզի դրանք չարտացոլվեն ընդհանուր պատկերասրահում, հաղորդում է «ՌԳ»-ն:

MS Power User-ը հաղորդում է, որ համապատասխան գործառույթը կհայտնվի հավելվածի կարգավորումներում: Մտնելով չաթի հատկություններ բաժին՝ օգատատերը կկարողանա ընտրել՝ տվյալ զրույցից մեդիակոնտենտը պատկերասրահում պահպանել, թե ոչ:

Սպասվում է, որ նորարարությունը կհայտնվի WhatsApp-ի առաջիկա տարբերակներից մեկում:

Նոր գործառույթը հասանելի կլինի ինչպես անհատական, այնպես էլ խմաբակային չաթերի համար: