Անկարայի շրջաններից մեկում միկրոավտոբուսի եւ բեռնատարի բախումից 12 հոգի է մահացել, եւս 5-ը վիրավորվել են:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  գյուղատնտեսության մեջ աշխատողներին տեղափոխող միկրոավտոբուսի վարորդը սխալ շրջադարձ է կատարել եւ դիմահար բախվել բեռնատարին:

Ավտովթարի հետեւանքով մահացածների հարազատները դեպքի վայրում փորձել են այրել բեռնատարը։ Ոստիկանությանը մի կերպ է հաջողվել հանդարտեցնել մահացածների հարազատներին: