ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում Համագործակցության անդամ-երկրների մշտական ներկայացուցիչների խորհուրդը հավաքվելու է Կիեւում՝ հունվարի 28-ին:
Ապրիլի 8-ին նախանշված է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը, հաղորդում է ԱՊՀ գործադիր կոմիտեն:
Հունվարի 28-ին կայանալիք նիստին մասնակցելու է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:
Խորհրդի առաջին նիստը կայանալու է Տաջիկստանի նախագահությամբ: Մշտական ներկայացուցիչները քննարկելու են տեղեկատվական պետական գործակալությունների գործունեության հարցը:





























