Ռուսաստանի Ստավրոպոլի մարզի Միխայլովսկ քաղաքի տարածքային կառույցի դումայի պատգամավոր Վլադիմիր Ռյաշենցեւը մեղավոր է ճանաչվել սեռական հանցագործության համար:
Քննությունը պարզել է, որ Ռյաշենցեւը մեկ տարվա ըթնացքում սեռական կապ է ունեցել երեք անչափահասների հետ՝ գումարի դիմաց:
Նրան դատապարտել են 6 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում: Նրանից նաեւ տուժածների հաշվին 3 միլիոն ռուբլի է գանձվել:




























