Չինաստանը աշխարհում «քաոսի» պատճառ չի դառնա, բայց ոչ մի դյույմ չի զիջի նախնիներից ժառանգած իր տարածքներից։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը  Պենտագոնի ղեկավար Ջիմ Մետիսի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Reuters–ը։

Նրա խոսքով, Չինաստանը բացառապես խաղաղ նպատակներ ունի, եւ քաոս չի ցանկանում հրահրել։ Ցզինփինը նշել է, որ երկու երկրների ընդհանուր շահերը գերազանցում են տարաձայնությունները, սակայն տարածքային հարցերում ոչ մի զիջում չի կարող լինել։