Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հունվարի 26-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին, ում հետ քննարկել է Երեւանի եւ Վարշավայի միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը հույս է հայտնել, որ Երեւանի եւ Վարշավայի միջեւ ձեւավորված ջերմ հարաբերություններն այսուհետ էլ ավելի կսերտանան եւ գործնական հիմքերի վրա կդրվեն:
Ընդգծելով միջազգային համագործակցության կարեւորությունը` քաղաքապետը դեսպանին ներկայացրել է համագործակցության հնարավոր ոլորտները: Կողմերը կարեւորել են նաեւ Երեւանի եւ Լեհաստանի քաղաքների միջեւ զբոսաշրջային կապերի ամրապնդման եւ ընդլայնման անհրաժեշտությունը:




























