Բելգիացի մոդելը զայրացրել է Երուսաղեմի Արեւմտյան պատի ռաբբիին հրեական սրբավայրի ֆոնին տանիքին արված մերկ լուսանկարի պատճառով, հաղորդում է AFP-ն:
Բելգիական HLN թերթում հրապարակված նկարում 26-ամյա Մարիսա Պապենը տանիքին մերկ պառկած է: Հետեւի ֆոնին կարելի է տեսնել Հին քաղաքի հինավուրց պատը, որը հրեաների սրբազան վայրն է համարվում:
Ռաբբի Շմուել Ռաբինովիչը լուսանկարն «ամոթալի եւ ցավալի դեպք է անվանել, որը պղծում է վայրի սրբությունը եւ նրանց զգացմունքները, ովքեր այցելում են այն»:
Անցյալ տարի Պապենը մեկ օրով ձերբակալվել էր Եգիպտոսում, երբ մերկացել էր Կառնակ տաճարի առջեւ:





























