Բրուկլինի բնակիչն իր ավտոտնակում սարսափելի գտածո է հայտնաբերել՝ մանկական գերեզմանաքար: USA.one-ը հաղորդում է, որ Ռիչարդ Շիլինգը որոշել է հավաքել հին իրերը, որոնք գտնվում են Բորո-Պարկի իր տան ավտոտնակում:
Գերեզմանքարը թվագրված էր 1793 թվականի սեպտեմբերի 30-ին եւ դրա վրա փորագրված էր երեխայի անունը, որն ընդամենը 52 օր էր ապրել: «Լուկաս՝ Ենոխ Պոնդի եւ Փեգի Պոնդի որդին», —նշված էր քարի վրա:
Պարզվել է, որ գերեզմանաքարն առաջ գտնվում էր ոչ թե Բրուկլինում կամ Նյու Յորքում, այլ Էշֆորդ քաղաքոմ (Քոնեքթիքութ): Թե ինչպես է այն հայտնվել Բրուկլինում, անհասկանալի է, խոստովանում է Էշֆորդի գերեզմանատան հսկիչ Ջեյմս Ռեւիցկին:
Մոտակա օրերին Շիլինգը մտադիր է Էշֆորդ մեկնել գերեզմանաքարը վերադարձնելու համար:





























