Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 28-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու 9, խարդախության 8, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5-ական, անձի առեւանգման 4, յուրացման կամ վատնման 3, բնակարանային գողության ու թմրամիջոցի հայտնաբերման 2, կողոպուտի, պետական հասարակական ունեցվածքի գողության, շորթման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության եւ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, բնակարանային գողության եւ խուլիգանության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: