ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խնդրել է Սաուդյան Արաբիային նավթի արդյունահանումն ավելացնել մինչեւ 2 միլիոն բարել եւ ստացել է համաձայնություն։ Այս մասին Թրամփը շաբաթ օրը հայտնել է իր թվիթերյան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հենց նոր բանակցություններ անցկացրեցի Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ եւ բացատրեցի նրան, որ Իրանում եւ Վենեսուելայում անկարգությունների եւ խախտումների պատճառով խնդրում եմ Սաուդյան Արաբիային ավելացնել նավթի արդյունահանումը, հնարավոր է, մինչեւ 2 մլն բարել, որպեսզի փոխհատուցվի տարբերությունը․․․Նա համաձայնեց»,-գրել է Թրամփը։

Bloomberg գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան հուլիսին նախատեսում է ավելացնել նավթի արդյունահանումը ռեկորդային ծավալներով՝ օրական մինչեւ 10,8 մլն բարել ՝ ջանալով ավելացնել արտահանումը եւ պահպանել հումքի գնաճը։