Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Ավետիս Բերբերյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 26-ին Սերժ Սարգսյանիմեկ այլ կարգադրությամբ Վարդան Մակարյանը նշանակվել էր Հայաuտանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Բացի այդ, երկրի ղեկավարի հրամանագրով Արամազդ Թարվերդյանը նշանակվել է Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` մինչև 2018 թվականի հունվարի 15-ը:Մեկ այլ հրամանագրով Արսեն Սհոյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Սոֆիա): Մինչ այդ նա զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից: