Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Կորտիարդ Marriott» հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերել են օտարերկրացու՝ ենթադրաբար Ֆրանսիայի քաղաքացու դիակ: Տղամարդուն սպանել էին դանակով, հաղորդում է GHN-ը:
Սպանությունը տեղի է ունեցել հունվարի 27-ի առավոտյան:
Դեպքի վայրում աշխատում են քրեագետները:
Ենթադրվում է, որ մարդասպանի ինքնությունը հաստատելուն կօգնեն հյուրանոցում տեղադրված տեսախցիկները:





























