Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է Boeing-787 օդանավ գնել՝ 150 մլն դոլար նվազագույն գնով:
Այս մասին Թբիլիսիի «Բոլոր նորությունները» թերթում հայտարարել է ընդդիմադիր «Նոր աջեր» ընդդիմադիր կուսակցության լիդեր Մամուկա Կացիտաձեն, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:
Ընդդիմադիրն ընդգծել է, որ այդ տեղեկությունն ստացվել է հավաստի աղբյուրներից:
Վրաստանի նախագահը մշտապես թռիչքների մեջ է: Ավելին, վերջին ժամանակներս ինքն անձամբ է նստում «Սեսնա» օդանավի ղեկին:





























