Իր ելույթներից մեկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շփոթվել եւ իրեն Ռուսաստանի առաջին նախագահ է անվանել: Բելառուսի առաջնորդի «սայթաքումով» տեսագրությունը հայտնվել է ինտերնետում եւ արագորեն տարածվել է:
Որոշ լրատվամիջոցներ գրել են, թե զավեշտալի դեպքը տեղի է ունեցել Լուկաշենկոյի երդմնակալության չորրորդ արարողության ժամանակ, բայց պարզվել է, որ տեսահոլովակն առաջին անգամ ինտերնետում է հայտնվել դեռ 2010-ի դեկտեմբերի 31-ին, իսկ երդմնակալությունը տեղի է ուենցել հունվարի 21-ին, գրում է Newsru.com-ը:





























