ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն խոսել է ԵԽԽՎ-ում Հայոց ցեղասպանության մասին Աբդուլլահ Գյուլի հայտարարությունից:
«Պատմությամբ պետք է զբաղվեն պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները, որոնք պատմական իրադարձությունների մասին տեղեկություններ չունեն»,- ասել է Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Գյուլի հայտարարությունը:
«Մենք հավատում ենք, որ պատմության հարցերով պետք է զբաղվեն պատմաբանները: Անհրաժեշտ է հանձնաժողով ստեղծել: Նման վեճեր տարվել են խորհրդարանում: ԵԽԽՎ-ում համոզված են, որ գիտնականներին ու պատմաբաններին պետք է հնարավորություն տալ զբաղվել պատմությամբ: Ինչպես ասել է նախագահ Գյուլը, քաղաքական գործիչները չպետք է որոշումներ կայացնեն պատմության հարցերով»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով, Գյուլի պատասխանները եղել են անկեղծ եւ վստահ: «Թուրքիան վստահ, առանց կոմպլեքսների երկիր է, եւ յուրաքանչյուր հարցի կարող է համարժեք պատասխան տալ»,- ասել է նա:
Նշենք, որ ԵԽԽՎ նիստում Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարց էր հղել Աբդուլլահ Գյուլին, ով պատասխանել էր, թե այդ ձեւակերպումն իր համար անընդունելի է:





























