Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում մահափորձ է իրականացվել ադրբեջանցի գործարարի դեմ: Ինչպես գրում է КП-ն, մարդասպանը սպասել է գործարարին տան մոտ, եւ կրակ բացել նրա ուղղությամբ: Վարձու մարդասպանը կրակել է մեքենայից, որով էլ թաքնվել է: Տղամարդը հասցրել է մի կողմ ցատկել եւ ընկել է աստիճանների վրա: Բայց գնդակը դիպել է նրա աջ ոտքին: Գործարարի համար շտապօգնություն են կանչել:
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:





























