Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Ահմեդ Համդի Չամլըն սկանդալային հայտարարություններ է արել։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Էրդողանի գլխավորած կուսակցության անդամը հայտարարել է, թե եվրոպացիները տեխնոլոգիաներ ստեղծելու խելք չունեն։ «Եվրոպացիները Հարբեցող են, իսկ հարբեցողները հակված են մարդասպանությունների»,-ասել է Ահմեդ Համդի Չամլըն։
Իշխող կուսակցության պատգամավորի հայտարարությունը բացասական արձագանք է գտել թուրքական հասարակության առաջադեմ հատվածի մոտ։




























