Թուրքիայում սկսվել են 2016 թվականին Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում մահապարտժահաբեկչի միջոցով պայթյուն կազմակերպած անձանց դատավարությունները։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ դատախազը պայթյունը կազմակերպած 4 անձի համար դատարանից պահանջել է 870-ից մինչեւ 1349 տարվա ազատազրկում։

Նշենք, որ 2016-ի մարտի 19-ին, Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում մահապարտը մոտեցել էր իսրայելցի զբոսաշրջիկների խմբի մոտ եւ պայթեցրել իրեն։ Պայթյունի հետեւանքով սպանվել էր 3 իսրայելցի եւ մեկ իրանցի զբոսաշրջիկ։ Վիրավորների թիվը հասել էր 44-ի։