Այրում-Ջիլիզա սահմանային հսկիչ կետի ֆիտոսանիտարական լաբորատորիայի կառուցման եւ կահավորման վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Գեորգի Ավետիսյանը:

«Շտապում եմ հայտնել ուրախալի լուր։

Քիչ առաջ ՌԴ Տրանսպորտի նախարարությունում ստորագրեցի պայմանագիր, «ՀՀ-ին ԵՏՄ անդամակցելու կապակցությամբ ֆինանսական եւ տեխնիկական աջակցության» ծրագրի շրջանակներում Այրում-Ջիլիզա սահմանային հսկիչ կետի ֆիտոսանիտարական լաբորատորիայի կառուցման եւ կահավորման վերաբերյալ»,- գրլե է նա: