Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ի իր էջում քննադատել է լրատվամիջոցներին, հաղորդում է Gazeta-ն:
Մասկը Reuters-ին եւ Business Insider-ին մեղադրել է կեղծ եւ մոլորության մեջ գցող պատմությունների հրապարակման համար: Նա նաեւ ենթադրել է, որ CNBC-ը հրապարակում է ցածր վարկանիշով եւ վատ կանխատեսումներով հանդես եկող վերլուծաբանների կարծիքը:
Reuters-ը հրապարակել էր Tesla-ի արտադրության դանդաղ տեմպերի մասին հոդված, որը Մասկը կեղծ էր անվանել:
CNBC-ի հետ կապված Մասկը հետաքրքվել էր՝ արդյոք հրատարակությունը տեղեկացնում է ընթերցողներին վերլուծաբանների ցանկի մասին մինչեւ նրանց կարծիքները ներկայացնելը:
Business Insider-ի թղթակցին նա նույնպես մեղադրել է Tesla-ի մասին մի քանի կեղծ հոդվածների հրապարակման մեջ:
Մասկն արդեն քննադատել էր լրագրողներին եւ անգամ հայտարարել, որ մտադիր է Pravda-ի կեղծ լուրերի դեմ պայքարելու համար հարթակ ստեղծել: Դրանից հետո նա հայտնել էր ծառայության ստեղծման ժամանակ առաջին անհաջողությունների մասին:




























