ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Փհենյան է ժամանել: Նա հայտարարել է, թե ակնկալում է, որ Փհենյանը պատրաստակամություն կհայտնի ապամիջուկայնացման պարտավորությոնների վերաբերյալ ավելի ամբողջական տեղեկություններ տրամադրել, որով համաձայնությունը ձեռք է բերվել 2 երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ, հայտնում է AP-ն:

Փհենյանի օդանավակայանում Պոմպեոյին դիմավորել են հետախուզության նախկին ղեկավար Կիմ Յուն Չոլը եւ ԱԳ նախարար Ռի Յոնգ Հոն: Պոմպեոյի առաքելությունն է ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների առաջին հանդիպումից հետո լավատեսական հռետորաբանությունը կոնկրետ գործողության վերածել:

«Գագաթնաժողովից հետո խորհրդակցությունները շարունակվել են: Այս այցի ընթացքում ես ցանկանում եմ մանամասն պատմել այդ պատավորությունների մասին եւ շարունակել ընթացքը դեպի այն բանի իրականացում, ինչը երկու կողմերը խոստացել են միմյանց եւ ամբողջ աշխահին»,- ասել է Պոմպեոն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խոհրդական Ջոն Բոլթոնը հայտնել էր, որ Պոմպեոն Փհենյանին կներկայացնի ծրագիր, որը թույլ կտա մեկ տարում վերացնել Հյուսիսային Կորեայի հրթիռային ու միջուկային ծրագրերը: Ինքը Պոմպեոն ավելի վաղ հայտարարել էր, թե ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հյուսիսային Կորեան առաջիկա 2 տարում զինաթափման ոլոտում «խոշոր» քայլեր ձեռնարկի, մինչեւ Թրամփն իր առաջին ժամկետը կավարտի:

Սա 3 ամսում Պոմպեոյի երրորդ այցն է Հյուսիսային Կորեա: Վերջին անգամ այստեղ է եղել մայիսին՝ Թրամփի եւ Կիմի գագաթնաժողովից առաջ, ինչպես նաեւ գաղտնի Փհենյան է այցելել ապրիլի սկզբին, երբ դեռեւս ԿՀՎ տնօրենն էր: