Թուրքիայում աշխատանքներ են իրականացվում Վանի ներկայիս Գեիաշ գավառում գտնվող Աղթամար կղզին խմելու ջրով ապահովելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է Akunq.net-ը, աշխատանքների իրականացման հայտարարության մեջ  հիշատակվում է նաև հայկական Սուրբ Խաչ եկեղեցու առկայությունը այդ կղզում։  Այդ նպատակով լճի տակով 4 կմ երկարությամբ ջրի խողովակ է անցկացվելու:

Նախագիծն ընդհանուր 5 մլն լիրա (1.2 մլն դոլար) կարժենա թուրքական կառավարության վրա:  Աղբյուրում նաեւ ընդգծվում է այդ նախագծի կարևորությունը` Վանում զբոսաշրջությունը զարգացնելու առումով: