Ստամբուլի բնակիչը նախընտրել է ամուսնալուծությունը, երբ կինն ընտրության առջեւ է դրել իրեն. «կամ՝ ես, կա՛մ՝ շունը», գրում է Sabah-ը:
Ամուսինների միջեւ վեճը ծագել էր այն ժամանակ, երբ տղամարդը որոշել էր շուն եւ թութակ պահել, իսկ կինը հայտարարել էր, որ քանի որ իրենք երեխա ունեն, չեն կարող հոգ տանել կենդանիների մասին: Տղամարդը հրաժարվել է ազատվել կենդանիներից եւ տեղափոխվել է ծնողների բնակարան: Երկու ամիս սպասելուց հետո, հույս ունենալով, որ ամուսինը կվերադառնա, կինը որոշել է ամուսնալուծվել: Որպես «հոգեբանական վնասի» համար փոխհատուցում՝ նա 100 հազար թուրքական լիրա է պահանջել ամուսնուց, ինչպես նաեւ՝ ամսական ալիմենտներ իր եւ իր երեխայի համար:




























