Ռուսաստանը լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել մի շարք ամերիկյան ապրանքների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Այս քայլը պատասխան է դարձել Վաշինգտոնի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսատուրքերի սահմանմանը: Որոշումը կանդրադառնա արտադրանքներին, որոնց անալոգներն արտադրվում են Ռուսաստանում: Լրացուցիչ վճարների գումարը 25-ից 40 տոկոս կկազմի: «Մասնավորապես, մաքսատուրքերը տարածվում են ճանապարհաշինարարական տեխնիկայի որոշ տեսակների, նավթագազային սարքավորումների, մետաղների մշակման, հորատման գործիքների, ինչպես նաեւ օպտիկական մանրաթելեր վրա»,-նշել է նախարարության ղեկավար Մաքսիմ Օրեշկինը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ առեւտրային սահմանափակումներից ռուսական արտահանողների համար վնասը 537.6 մլն դոլար է գնահատվում:




























