Հունիսի 29-ին հաղորդվել էր 1961 թ. ծնված Գագիկ Հարությունյանի անհետ կորելու մասին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 4-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Գ. Հարությունյանը ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին եւ հայտնել, որ հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 4-ի ժամը 19.00-ն գտնվել է Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում, որտեղ կատարել է խոտհնձի աշխատանքներ եւ բնակվել նույն դաշտում գտնվող վագոն տնակում:

Իր գտնվելու վայրի մասին չի հայտնել ընտանիքի անդամներին, քանի որ բջջային հեռախոս չի ունեցել, հարազատների հեռախոսահամարները չի մտապահել եւ չի մտածել, որ նրանք կանհանգստանան ու կդիմեն ոստիկանություն: