Ճապոնիայում հորդ անձրեւների հետեւանքով զոհերի թիվը հասել է 46-ի, հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը:

Փրկարարներին հաջողվել է 5 մարդու գտնել, սակայն նրանք դեռեւս անգիտակից վիճակում են: Եվս 48 մարդ անհայտ կորած է համարվում:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մասնավորապես Ճապոնիայի արեւմուտքում Հիրոսիմա նահանգում զոհվել է 22 մարդ, եւս 23-ն անհետ կորել է: Սիկոկու կղզու Էհիմե պրեֆեկտուրայում զոհվել է 18 մարդ, իսկ 9-ի հետ չի հաջողվում կապ հաստատել:

Փրկարարական գործողություններին մասնակցում են մոտ 48 հազար հրշեջներ, ոստիկաններ եւ զինվորականներ:

Հիրոսիմա պրեֆեկտուրայում հուլիսի 5-ից հորդ անձրեւներ են տեղում: Որոշ շրջաններում տեղացել է մինչեւ 1 մետր տեղում: Վնասվել են հարյուրավոր տներ, 1,5 մլն մարդու հրահանգվել է լքել իրենց բնակարանները, եւս 3 մլն-ին տարհանումը դեռեւս խորհուրդ է տրվել: