Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, հաղորդում է NHK-ն։

Հանդիպման ժամանակ Աբեն հայտարարել է, որ Ճապոնիան ԱՄՆ-ի հետ մեկտեղ ցանկանում է լուծել Հյուսիսային Կորեայի հետ կապված անվտանգության խնդիրները։

Նրա խոսքով, Տոկիոյում, մասնավորապես, մտահոգված են Ճապոնիայի քաղաքացիների առեւանգմամբ։

Աբեն նաեւ շեշտել է, որ Ճապոնիան ակնկալում է տվյալ հարցը լուծել ԱՄՆ-ի օգնությամբ։