ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրն իր Twitter–ում հրապարակել է տեսանյութ, որում ծաղրում է բոլոր նրանց, ովքեր չէին հավատում իր հաղթանակին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։  

2.5 րոպե տեւողությամբ տեսանյութը սկսվում է այն հատվածից, որտեղ Թրամփը հայտարարում է նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին։ Ապա տարբեր մարդկանց խոքերն են հնչում, որտեղ վերջիններս վստահորեն պնդում են, որ Թրամփը երբեք նախագահ չի դառնա։

Ապա հաջորդում է CNN–ի եթերի հատվածը ընտրությունների օրը, որտեղ աստիճանաբար աճում է Թրամփի օգտին քվեարկած ընտրողների քանակը, իսկ հաղորդավարների տոնայնությունը փոխվում է, մինչեւ վերջապես ամեն ինչ ավարտվում է նրա հաղթանակով։