Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է լիբանանյան գործարար, Gardenia Grain D’or ընկերության հիմնադիր Նիկոլյա Ժորժ Աբու Ֆայսալին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում Լիբանանի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմանը՝ ընդգծելով, որ համագործակցության համար առկա են բավարար պայմաններ: