Ծայրահեղ ձախական «Ազգային միություն» (նախկինում՝ «Ազգային ճակատ») կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը դատական քննիչների՝ կուսակցությանը 2 միլիոն եվրոյի չափով պետական սուբսիդիաներից զրկելու որոշումը ժողովրդավարության դեմ ահաբեկչական գործողություն է անվանել: Բողոքարկումը կներկայացվի երկուշաբթի օրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստ»-ն:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Փարիզի դատական քննիչները որոշում են կայացրել 2 միլիոն եվրոյի չափով պահումներ կատարել պետական սուբսիդիաներից, որոնք կուսակցությունը պետք է ստանար երկուշաբթի օրը, ինչպես եւ՝ մյուս ֆրանսիական կուսակցությունները: Քննությունը կասկածում է կուսակցությանը եվրոպական միջոցների հափշտակման համար, որոնք տրվել են խորհրդարանականների օգնականներին: Հասցված վնասը գնահատվում է 7 միլիոն եվրո:



























