Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հրաժարականի մասին նամակում, որը ուղարկվել է վարչապետ Թերեզա Մեյին, իր կայացրած որոշումը բացատրել է նրանով, որ Լոնդոնը Brexit-ի մասին բանակցությունները Բրյուսելի հետ բավականաչափ վճռական չի վարում։ Այդ մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ասվում է նամակում, որի տեքստը երկուշաբթի տարածվել է BBC-ի կողմից։

«Բրեքսիթը պետք է հնարավորություն ու հույս լինի։ Հնարավորություն՝ ամեն ինչ անել այլ կերպ , լինել ավելի դինամիկ ու ճկուն։ Երազանքը մահանում է, խեղդվելով սեփական ուժերի հանդեմ ավելորդ անվստահության մեջ»,- գրել էր Ջոնսոնը։

Մեյը հայտնել է Ջոնսոնի ու Դեւիսի հրաժարականների պատճառը 

Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարական է ներկայացրել