Ստամբուլի Դոլմաբահչե պալատի մոտ հունվարի 28-ի վաղ առավոտյան պահակակետում վիրավորվել է մի զինվոր: Այդ մասին գրում է թուրքական «Hurriyet Daily News and Economic Review»-ն:

Ինչպես հաղորդում է Doğan գործակալությունը, ականատեսներն ասել են, որ 6 կամ 7 կրակով են լսել ժամը 6:30-ի սահմաններում: Կրակոցների մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

Կրակոցներից անմիջապես հետո Դոլմաբահչե են ժամանել բժիշկներն ու ոստիկանները: Իրավապահները շրջափակել են դեպքի վայրը:

Զինվորը, ում անունը չի հաղորդվում, տեղափոխվել է Գյումյուշսյու ռազմական հոսպիտալ: Նա վիրավորվել էր ուսից եւ կյանքին այժմ վտանգ չի սպառնում:

Հրաձգության փաստով հետաքննություն է սկսվել: