Սեռական կյանքով երբեք չապրած, սակայն ընկերուհիներից եւ ծանոթներից սեքսի մասին անընդհատ լսող կանանց մոտ, բացի նեւրոտիկ բնույթի հիվանդություններից, կարող է նաեւ սեռական օրգանների քաղցկեղ զարգանալ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
«Սեռական կյանքի փորձ չունեցող, սակայն իրենց փորձառու ընկերուհիների պատմությունները լսելուց հետո սեքսով զբաղվելու հնարավորություն, այնուամենայնիվ, չունեցող կանայք կարող են նյարդային բնույթի խանգարումներ ունենալ։ Հոգեբանական բնույթի ընկճվածությունը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել ֆիզիոլոգիական մի շարք խնդիրների՝ ընդհուպ մինչեւ սեռական օրգանների քաղցկեղի»,- տեղեկացրեց մասնագետը:
Հարցին, թե ինչպիսի՞ բացասական երեւույթների կարող է հանգեցնել այլընտրանքային սեքսը՝ իր բոլոր տարատեսակներով, Վրեժ Շահրամանյանը նկատեց, որ օրինակ անալ սեքսի չարաշահումը կարող է հանգեցնել թութքի (հեմորոյի): «Անալ սեքսով հաճախ զբաղվելը կարող է նաեւ ուղիղ աղիքի պատի ճաքի պատճառ դառնալ։ Ինչ վերաբերում է օրալ սեքսին, ապա երիտասարդների շրջանում թյուր կարծիք կա, թե անցանկալի հղիություններից խուսափելուց բացի, այդ ճանապարհով հնարավոր կլինի զերծ մնալ սեռավարակներ ձեռք բերելուց։ Իրականում դա այդպես չէ, քանի որ սեռավարակները կարող են փոխանցվել նաեւ օրալ սեքսի ճանապարհով»,- նկատեց բժիշկը:
Հարցին, թե իր պրակտիկայում շա՞տ են հանդիպում դեպքեր, երբ այլընտրանքային սեքսը պատճառ է դառնում երիտասարդների ինչ-ինչ հիվանդությունների, Շահրամանյանը պատասխանեց. «Դեպքեր, իհարկե, լինում են, սակայն հազվադեպ։ Դիմելիության խնդիր կա. հայ երիտասարդներն ամաչում են համապատասխան մասնագետի մոտ հաճախել»:




























